05:33 , 3 հունիս, 2016
Լիբիայի նավահանգստային Զուվարա քաղաքի մոտ, Միջերկրական ծովի ափին գտել են 85 փախստականի մարմին, հայտնում է Reuters-ը: Մինչ այդ հաղորդվում էր 25 զոհվածների մասին:
Հաստատված տեղեկատվությունը ներկայացրել է Կարմիր մահիկ միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` փախստականների մեծ մասը եղել են Աֆրիկայից` Սահարա անապատի հարավից: