Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման արձագանքներն Ադրբեջանում


02:37 , 3 հունիս, 2016
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման արձագանքներն Ադրբեջանում.
ա. Օգտատերերի ճնշող մեծամասնությունը՝ մեր եղբայր Թուրքիայի դեմ քայլ, որ օգուտ էր մեր թշնամի հայերին, դեմ ենք, դատապարտում ենք, ամոթ է
բ. Օգտատերերի մի մասը՝ Ղարաբաղի խնդիր կա, ինչ Ցեղասպանություն, ինչ ուզում են, թող անեն, մի շեղվեք Ղարաբաղից
գ. Օգտատերերի փոքր մաս՝ ժամանակն է ուրեմն խոսել «Խոջալուի ցեղասպանության» մասին, կրկին առավել լայնորեն բարձրաձայնել թեման, այդպիսով սատարելով եղբայր Թուրքիային
դ. Օգտատերերի փոքր մաս, արևմտամետներ՝ Ադրբեջանը կապ չունի, պետք է չեզոք լինի՝ չզայրացնելով Եվրոպային, չմտնի Եվրոպայի ու Թուրքիայի ներքին հարցերի մեջ, քանի որ դրանից կտուժեն Ադրբեջան-Գերմանիա հարաբերությունները, իսկ դա Ադրբեջանին միանշանակ ձեռնտու չէ
գ. Հեռատես ադրբեջանցիներ, ճնշող փոքրամասնություն՝ Ադրբեջանն ու Թուրքիան խիստ տարբեր են, Թուրքիան, երբ ուզում է, հմտորեն օգտագործում է Ղարաբաղյան թեման՝ Ադրբեջանին սիրաշահելով, իսկ ինչու մենք չենք կարողանում երբ մեզ, այլ ոչ թե Թուրքիային է պետք, օգտագործել Հայոց ցեղասպանության թեման՝ մանևրելով, բայց ոչ ակնհայտորեն կանգնելով Թուրքիայի կողքին
Հ.Գ.Տեքստն առավել հասանելի ու դյուրըմբռնելի դարձնելու նպատակով գրված է առաջին դեմքով՝ ադրբեջանցիների անունից