00:27 , 3 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի զորքերը մշտապես կգտնվեն Արեւելյան Եվրոպայում, բայց մշտական տեղակայման մասին խոսել չի կարելի, քանի որ դրանք կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Դաշինքի ռազմական փորձագետներն առաջարկել են մեկական բազմազգ գումարտակ տեղակայել Բալթյան երեք երկրներում եւ Լեհաստանում: Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ դրանցից մեկը կձեւավորի եւ կգլխավորի Գերմանիան: Միաժամանակ, այդ գումարտակների թվի եւ տեղակայման վայրերի մասին որոշում կկայացվի Վարշավայում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:
«Ինչ վերաբերում է Դաշինքի արեւելյան հատվածում ներկայությանը. այնտեղ զորքեր կլինեն, բայց մենք չենք խոսում մշտական տեղակայման մասին, քանի որ դրանք այնտեղ կլինեն ռոտացիոն սկզբունքով: Կարծում եմ՝ այդ մասին հարցրեցիք, քանի ու այդ եզրույթն օգտագործվում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտում, որում նշվում է, որ զգալի ռազմական ուժի մշտական տեղակայում չպետք է լինի: Մենք պահպանում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտի շրջանակում մեր խոստումները»,- Բեռլինում կայացած ասուլիում ասել է Ստոլտենբերգը, որի ելույթը հեռարձակվել է նաեւ Դաշինքի կայքում: