ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության գործունեության մեջ կատարված դրական փոփոխություններին


22:56 , 2 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է արդեն ավանդական համագործակցության, մասնավորապես, ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության հետևողական բարեփոխման և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում:

Ռիչարդ Միլսը ներկայացրել է դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և գոհունակություն հայտնել, որ ԱՄՆ դեսպանատունը իրավապահ հարցերով խորհրդատուի միջոցով անմիջականորեն կարող է աշխատել ոստիկանության պետի և ոստիկանության այլ ղեկավար պաշտոնյաների հետ: «Հպարտ ենք, որ գործակցում ենք Ձեզ հետ և կիսվում իրավապահ տարբեր մոտեցումների վերաբերյալ փորձով»,- նշել է  դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ