ԱՄՆ-ում վեցամյա որդին բողոքել է կարմի լույսի տակով անցած հորից


22:24 , 2 հունիս, 2016

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վեցամյա որդին բողոքել է հորից, որն անցել է կարմիր լույսի տակով, հայտնում է Sky News-ը:

Երեխան զանգահարել է 911 դիսպետչերական ծառայություն և պատմել տեղի ունեցածի մասին: Նրա խոսքերով՝ հայրը կարմիր լույսի տակով անցել է նոր սև ավտոմեքենայով, որը պատկանում է նրա մորը: Դիսպետչերի այն հարցին, թե ինչ է պատահել հետո, տղան պատասխանել է, որ իրենք գնացել են ավտոլվացման կետ:

Հաղորդվում է, որ դիսպետչերի հետ խոսակցությունից հետո որդին հեռախոսը տվել է հորը, որը շփոթված ներողություն է խնդրել: Հեռախոսազրույցի ձայնագրությունը ոստիկանությունը տեղադրել է համացանցում, սակայն վարորդին չեն տուգանել