Ինչպես ստանալ ապահով գաղնաբառ բոլոր կայքերի համար


21:25 , 2 հունիս, 2016

Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց համացանցից օգտվելու։ Այն մեզ հնարավորություն է տալիս մուտ գործել սոցցանցեր, լրատվական կայքեր և շատ ու շատ այլ էջեր, որոնք ավելի հեշտացնում են մեր կյանքը կամ ուղղակի զվարճացնում մեզ։

Իհարկե այս ամենը հրաշալի է, սակայն շատ մարդիկ բախվում են այդ բոլոր կայքերի համար գաղտնաբառեր մտածելու և մտապահելու խնդրին։ Իհարկե, հնարավոր է բոլոր կայքերի համար օգտագործել մեկ գաղտնաբառ, սակայն դա անելը խստիվ վտանգավոր է, քանի որ ձեր էջերից մեկի կոտրվելու դեպքում դուք կկորցնեք մնացած բոլոր էջերը ևս։

Այս խնդրի համար մենք ունենք ունիվերսալ և պրակտիկ լուծում, որը ձեզ մեկընդիշտ կազատի գաղտնաբառեր մտապահելու հոգսից։

Սկզբի համար պետք է մտածել այնպիսի գաղտնաբառ, որը կպարունակի տառեր՝ մեծատառ և փոքրատառ, թվեր և նույնիսկ նշաններ։
Օրինակ ՝ aPPlejuicEishappY17%55

Սա անելուց հետո պետք է օգտագոծել մեր կողմից առաջարկվող պրիմիտիվ բայց ապահով մեխանիզմը, որը թույլ կտա ձեզ ստեղծել գաղտնաբառեր բոլոր կայքերի համար հիմնվելով վերը նշված գաղտնաբառի վրա։ Հարկավոր է վերցնել այցելված կայքի անվանումը, և դրա առաջին և վերջին տառերը ավելացնել արդեն պատրաստի գաղտնաբառին համապատասխանաբար սկբից և վերջից։ Այսինքն, եթե դուք ցանկանում էք ստեղծել գաղտնաբառ «Facebook» - համար, ապա ձեր գաղտնաբառը կլինի` faPPlejuicEishappY17%55k:

Կիրառելով այսպիսի պարզ մեխանիզմ, դուք կկարողանաք ազատվել 1-ից ավելի գաղտնաբառ մտապահելու հոգսից և միևնույն ժամանակ ունենալ տարբերվող գաղտնաբառ յուաքանչյուր կայքի համար։