19:52 , 2 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենթուսը» շարունակում է աշխատել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «ձեռք բերելու» ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Tuttosport»-ը, թուրինյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: Նշվում է, որ Մխիթարյանը պահանջում է ավելին` 6 մլն եվրո:
Վերջերս «Bild»-ը տեղեկացրել էր այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պլանավորում է մինչև վերջ կատարել «Բորուսիայի» հետ կնքած պայմանագիրը, որի ժամկետը կլրանա մեկ տարուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ