17:32 , 2 հունիս, 2016
Newmag.am-ը գրում է.
Պարզվում, է անվտանգության գոտիների ծանրաբեռնվածության պատճառը Միացյալ Նահանգներում շատ պարզ է. ամերիկացիները սկսել են թռչել ավելի հաճախ ու ավելի շատ քան, նախկինում: Սակայն Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակազմը այդքան արագ չի ընդլայնվում: Եվ դա էլ բացատրելի է: Տրանսպորտային անվտանգության վարչությունը դեռ ապրում է ճգնաժամի հետևանքների ազդեցության ներքո: Իսկ անցած աշնանը Վարչությունը չէր կարողացել կանխել ու զսպել զենքի և պայթուցիկ նյութերի մուտքը օդանավեր:
Անվտանգության գոտիները ավելի երկար են դառնում նաև այն պատճառով, որ մարդիկ ավելի շատ են թռչում:
Ծանրաբեռնված գոտիները զուտ ֆինանսական տեսակետից շահեկան են. որքան շատ ուղևոր, այնքան շատ եկամուտ, այնքան ավելի դինամիկ տնտեսական աճ, այնքան ավելի վճարունակ հասարակություն:
2007-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր օդանավերից օգտվող ամերիկացիների թիվը կտրուկ նվազել էր: Միտումը տևեց մինչև 2014 թ.: Սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ԱՄՆ-ում ուղևորների թիվը տեմպով աճում է. 2015-ի մոտ 900 միլիոն մարդ է օգտվել ամերիկյան օդակայաններից, և այդ ցուցանիշը 5% գերազանցում է 2014 թվականի մակարդակը:
Միևնույն ժամանակ ավիատոմսերի շուկայում գնանկման միտումներ են: Դա պայմանավորված է նավթի համաշխարհային գների անկմամբ: Միայն Միացյալ Նահանգներում ներքին չվերթների ավիատոմսերի գինն անցած տարի 2014-ի համեմատ նվազել է 8%: Այս տարեսկզբին այն միջին հաշվով 363 դոլար էր:
Վերլուծաբանների հաշվարկները փաստում են, որ 2015 թվականին օդանավով ուղևորությունն ավելի էժան էր, քան 2010 թվականին:
Այս տարի միտումը շարունակվում է: Տրանսպորտային վիճակագրությունը փաստում է, որ ընդհանուր ուղևորների թիվը 2016-ի հունվարին անցած տարվա հունվարի համեմատ ավելացել է 4%, փետրվարին` 6%: Իսկ ամենախոշոր օդակայաններում, որոնք գտնվում են, օրինակ, Դենվերում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում, ուղևորահոսքն ավելի մեծ աճ է գրանցել:
Ավիատոմսերի գները նույնպես իջնում են: Ավիատոմսերի առաջարկն ու պահանաջարկը վերլուծող Hopper ծրագիրը կանխատեսում է, որ այս ամառ ավիատոմսերի միջազգային շուկայում նկատվելու են 2009 թվականից ի վեր ամենացածր գնային առաջարկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ