17:08 , 2 հունիս, 2016
Yerkir.am-ը գրում է.
Վաղը մեկնարկում են միասնական քննությունները: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
««Աշխարհագրություն»-ից քննություն հանձնողների թիվը 350-ն է, «Կենսաբանություն»-ից` 1332-ը, իսկ «Ընդհանուր պատմություն»-ից` 131-ը: Ընդհանուր առմամբ ձևավորվել է 13 քննակենտրոն, որից 2-ը` Երևանում, 1-ը` ԼՂ-ում: Քննական կենտրոնները պատրաստ են քննություններին, քննական կենտրոնների ղեկավարները բաշխվել են, հիմնական թեստերը բանկերի համապատասխան մասնաճյուղերում են: Թեստերը քննակենտրոնները կստանան առավոտյան ժամը 7:30-ին և կսկսվեն քննությունները»,-ասաց Իսպիրյանը: