Մեծ Բրիտանիայում 6-ամյա տղան Kinder ձվիկի մեջ թմրանյութ է գտել


15:56 , 2 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության փոխանցմամբ` 6-ամյա մի տղա դրսում խաղալու ժամանակ պատահաբար Kinder ձվիկ է գտել, որը բացելուց հետո հայտնաբերել է սպիտակ գույնի փոշի:

Ինչպես նշում է The Independent-ը, փոքրիկն իր գտածն անմիջապես ցույց է տվել հորը, ինչից հետո պարզվել է, որ ձվիկի մեջ մեթամֆետամին տեսակի թմրանյութ է պահված:

«Լավ է, որ դրսում ձվիկը գտած երեխան այնքան խոհեմ է եղել, որ  այդ մասին հայտնել է ծնողին»,-ասել է ոստիկանապետ Քոլին Շոուն: