15:10 , 2 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի վերադառնա բանակցային սեղանին, ամեն դեպքում քաղաքական կարճ կամ միջին հեռանկարներում որևէ հնարավորություն գոյություն չունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, անկասկած, Հայաստանը կմասնակցի բանակցային գործընթացին, որովհետև այն անվտանգության ապահովման, ստատուս քվոն պահպանելու քաղաքական ձևաչափերից մեկն է:
«Այն հակամարտությունները, որոնց դեպքում կողմերի միջև կապ կա, բանակցային գործընթաց, ավելի լավ են զարգանում, լուծվում, քան այն դեպքում, երբ կողմերը չեն բանակցում: Բացի այդ, բանակցությունները խնդիրը միջազգայնացնելու միջոց են, անել այնպես, որ դրանով զբաղվեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու ԼՂՀ-ն, այլ նաև Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ոչ միշտ է այդ միջոցն օգնում, սակայն ընդհանարապես հաժարվել բանակցություններից, խնդրի վրա որևէ ձևով չփորձել ազդել քաղաքական ճանապարհով, ճիշտ չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ