Բունդեսթագի շենքի դիմաց հայերը պարում են (Ուղիղ)


14:54 , 2 հունիս, 2016
Բունդեսթագի շենքի առջև ակցիա իրականացնող հայերը բացականչություններով ու ծափահարություններով ողջունեցին Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Հնչեց դհոլ, զուռնա, հավաքվածներից մի քանիսը սկսեցին քոչարի պարել, երգել՝ «Մասիսը վկա, հայոց քաջերն են»: