14:52 , 2 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Գերմանիայի խորհրդարանի կողմից կդառնա Բեռլինի և Անկարայի «բարեկամության քննությունը», BBC-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Մի շարք երկրներ, որոնց մենք համարում ենք բարեկամներ, փորձում են քաղաքացիների ուշադրությունը շեղել այն պահին, երբ իրենց մոտ առաջանում են ներքին խնդիրներ: Տվյալ բանաձևը այդպիսի օրինակ է»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ հիշեցնելով, որ Գերմանիայում այսօր ապրում են 3.5 միլիոն թուրքեր, որոնք ակտիվ ներդրում ունեն երկրի տնտեսության մեջ:
Նշենք, որ այսօր` հունիսի 2-ին Բունդեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: