14:24 , 2 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը, սակայն նա չի մասնակցի այդ հարցի շուրջ հինգշաբթի օրը Բունդեսթագում կայանալիք քվեարկությանը, գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի փոխանցմամբ` հայտարարել է կանցլերի ներկայացուցիչ Քրիստիանե Վիրցը:
Նրա խոսքով` երեքշաբթի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդակցության ժամանակ Մերկելը կողմ է քվեարկել բանաձևի ընդունմանը: Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլերը չի կարողանա ներկա լինել Բունդեսթագում կայանալիք քվեարկությանը՝ ծրագրված «այլ պաշտոնական գործերի պատճառով»: