Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի Գունայ Մամաձադային


13:32 , 2 հունիս, 2016

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության է հասել ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ: Հաղթանակ է տոնել նաև Մարիա Կուրսովան. Նա պարտության է մատնել Դարյա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը. նա առավելության է  հասել հույն Մարիա Մակրոպուլուի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցել է Լիլիթ Գալոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: