2016թ.-ի հունիսի կենսաթոշակների վճարումը կսկսվի հունիսի 3-ից


13:26 , 2 հունիս, 2016

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ 2016թ.-ի հունիս ամսվա կենսաթոշակների վճարման վերաբերյալ։

«2016թ.-ի հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 3-ից»,–ասվում է հայտարարությունում: