13:04 , 2 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կրելմում «Ծնողական փառք» մեդալով է պարգևատրել 9 ընտանիքի, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-ական երեխա:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Կրեմլում հյուրընկալված ընտանիքներից մեկի փոքրիկ անդամը` 4-ամյա Յանա Կլեշովան, այնքան է հուզվել Պուտինի ներկայությունից, որ տեսախցիկների առաջ սկսել է արտասվել: Թեև նախագահը փորձել է հանգստացնել հեծկլտացող աղջնակին, այնուհանդերձ` դա նրա ուժերից վեր է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, Պուտինը հունիսի 1-ին այցելել է մանկական ուռուցքաբանական կենտրոններից մեկը, որտեղ բուժվող փոքրիկները նրան դիմավորել են փուչիկներով:







