12:18 , 2 հունիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության խնդրանքին ի պատասխան՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանը անհատույց տրամադրում է 60 միլիոն չինական յուան՝ Հանրային հեռուստաընկերության համար տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար: