12:04 , 2 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Իրանը երբեք չի կանգնեցնի իր միջուկային արդյունաբերության ձեռնարկությունները, և ոչ ոք չի կարող սահմանափակել դրանց աշխատանքը, IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Համիդ Բաեդինեջադը:
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային արդյունաբերության ձեռնարկությունները կշարունակեն հաջողությամբ գործել՝ չնայած «վեցնյակի» ձեռնարկած ջանքերին.
«Վեցնյակը փորձ է ձեռնարկել փակելու Արակայում ծանր ջրի արտադրության գործարանը, որի հիմնական սպառողները ներկա դրությամբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են»,- ասել է իրանցի պաշտոնյան: