Նոր անակնկալ «Օդնոկլասնիկի»-ից օգտվողների համար


00:50 , 31 հունվար, 2013

«Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար և հղում ավելացնել: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում, փոխանցում է Vesti.ru-ն:

Նշումը ցուցադրելու կամ դրան հղում ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել երկու կանաչ կոճակներից մեկը՝ «Ավելացնել նկար» կամ «Ավելացնել տեքստ կամ հղում»: Մուլտիմեդիային նշումները դարձել են 2013-ին «Օդնոկլասնիկի»-ի առաջին խոշոր նորարարությունը:

Նախորդ տարի հայտնվել են բազմաթիվ նորություններ՝ անվճար տեսազանգեր, կայքում բարելավված որոնում, միանգամից մի քանի ընկերների հետ նամակագրություն վարելու և միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն:

Slaq.am