Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմն անկանոն կրակոցներ է արձակել


11:32 , 2 հունիս, 2016

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: