Ինչ պատահեց, երբ «Օկեան Էլզիի» մենակատարը վերցրեց Սոնա Ռուբենյանի հեռախոսը


11:16 , 2 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Okean Elzy-ի Հայաստան այցի և մենահամերգի մասին արդեն պատմել ենք։

Խմբի տպավորիչ համերգը վայելել են նաև հայ հայտնիները։ Հանդիսատեսների շարքում էր, նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը, որի հեռախոսը «Не йди» երգի կատարման ժամանակ հայտնվել է «Օկեան Էլզի»-ի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի ձեռքին։ Վակարչուկը նկարահանել է երկրպագուներին, երաժիշտներին, իսկ օդային համբույր ուղարկելուց հետո, հեռախոսը վերադարձրել է Սոնային:

«Ահա, թե ինչ պատահեց, երբ Վակարչուկը վերցրեց հեռախոսս իմ ամենասիրելի երգի ժամանակ)) Նայել մինչև վերջ»,- Instagarm-ի իր էջում գրել է Սոնա Ռուբենյանը։