Վանաձորի բնակարաններից մեկում 70-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել


10:34 , 2 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հունիսի 2-ին` ժամը 08:38-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյանի բազմոցին հայտնաբերել 1946 թ. ծնված Ա. Ս.-ի դին: