10:00 , 2 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում երկրի բնակչությունը զենք կվերցնի ձեռքը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտնում է El Universal-ը:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի քաղաքացիները պաշտպանում են երկրի ազատությունը, և յուրաքանչյուրը, ով ցանկանում է, որ այն մնա անկախ և ուժեղ դեմոկրատական պետություն, պատրաստ է զենք վերցնել ձեռքը։
«Մենք դա կանենք. կրթություն, աշխատանք և զենք»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ տեղի երիտասարդությունն իրավունք ունի պահանջելու երկրի ինքնիշխանության հանդեպ հարգանք Ամերիկյան պետությունների կազմակերպության պահանջների դիմաց, որը նախօրեին իրականացրել է Վենեսուելայում քաղաքական իրավիճակի գնահատում՝ չնայած Կարակասի բողոքներին։