Կաշառք ստանալու պահին ձերբակալված փոխգնդապետը Շանթ Ավետիսյանն է՝ Մաշտոցի զինկոմիսարիատից


10:06 , 2 հունիս, 2016
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: