Էստոնիայում տղամարդը 5 տարի ստրկության մեջ է պահել մի կնոջ


08:50 , 2 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Էստոնիայում 47-ամյա Կայդո Մոզենը 5 տարի շարունակ ստրկուհի է պահել: Նախ նա 51-ամյա կնոջը պահել է նկուղում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխել է չջեռուցվող սենյակ, գրում է Лента-ն:

Ոստիկանության աշխատակիցների համաձայն՝ տղամարդը ծաղրել է ստրկուհուն. նրան մնացորդներով է կերակրել, մշտապես ծեծել է և խլել հաշմանդամության կենսաթոշակն ու սոցիալական նպաստը: Տղամարդը ստիպել է նրան վառարանը փայտերով վառել, աշխատել իր փաբում և հետևել տնային տնտեսությանը: Ընդ որում՝ տղամարդու ընկերները և ծանոթներն իմացել են այդ մասին։

Ազատվելով գերությունից` տուժածը պատմել է, որ ինքնակամ է 2010-ին տեղափոխվել Մոզենի մոտ՝ իր կողակցի մահից հետո:

Պատմությունը բացահայտվել է, երբ Մոզենին ձերբակալել են այլ հանցագործությունների համար: Մարտին նրան դատապարտել են 4.5 տարվա ազատազրկման և տուգանքների: