Թուրքիան ակնկալում է Սև ծովում հայտնաբերել նավթի պաշարներ


06:18 , 2 հունիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Թուրքիայի Turkish Petroleum նավթային ընկերությունը շարունակում է երկրաբանական հետզոտությունները Սև ծովում՝ հույս ունենալով գտնել նավթի ու գազի պաշարներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բեսիմ Շիշմանը:

«Մինչև հիմա մենք հորատել ենք 6-7 հորատանցք Սև ծովում: Նավթի և գազի պաշարներ հայտնաբերվել են բոլորում, սակայն դրանց ծավալները չեն համապատասխանում մեր ակնկալիքներին: Աշխատանքները շարունակվում են: Միայն սեյսմիկ հետազոտությունների վրա ընկերությունը ծախսել է 400 մլն դոլար, իսկ հորատման վրա՝ մոտ 2 մլրդ դոլար: Մենք հավատում ենք, որ մի արժանի բան կգտնենք Սև ծովում»,- հայտարարել է Շիշմանը: