Իսկական հրաշք. գեղեցկության այս բաղադրատոմսը կօգնի հարթեցնել նույնիսկ ամենախորը կնճիռները


03:09 , 2 հունիս, 2016

Ինչպես երիտասարդացնել մաշկը

Հիշեք, որ ցանկացած դիմակ դնում են միայն մաքուր մաշկին: Որոշ բաղադրիչներ կարող են ալերգիա առաջացնել, այնպես որ մեղրի և դարչինի հանդեպ զգայուն մաշկ ունեցողները ավելի լավ է բացառեն այս բաղադրիչները:

Դրանց փոխարեն կարելի է ավելացնել ձվի դեղնուց:

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ սոդա
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ հեղուկ վիտամին E
  • ¼ թեյի գդալ աղացած դարչին
  • 4 թեյի գդալ կաթ կամ սերուցք

Պատրաստման եղանակը

1 Խառնեք բոլոր բաղադրիչները. Բավականին պինդ զանգված է ստացվում: Քսեք դիմակը մաքուր դեմքի մաշկին և պարանոցին հաստ շերտով՝ խուսափելով աչքերի շուրջ տարածքից և շրթունքներից: Թողեք չորանա:

2 15-20 րոպե հետո լվացեք տաք ջրով:

Դիմակը լվանալով՝ դուք կնկատեք, որ մաշկը նկատելիորեն թարմացել է, ավելի բաց գույն է ստացել, ձգվել է, իսկ ծակոտիները մաքրվել են և նեղացել:

Օգտագործեք այս դիմակը շաբաթը երկու անգամ: