00:17 , 2 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Աղը գերազանց հակաբորբոքային հատկություններով է աչքի ընկնում: Կոկորդի ցավեր ունենալու դեպքում աղաջրով ողողումը փրկարար միջոց կարող է ծառայել:
Կանաչ թեյը մի շարք օգտակար հատկություններով է օժտված: Այն կարող է ոչ միայն երկարակեցության և իմունային համակարգի աշխատանքի խթանման, ինչո՞ւ չէ՝ սրտանոթային խանգարումների բուժման, այլ նաև՝ աչքերի այտուցվածությունը վերացնելու միջոց ծառայել: Մեղրը կարող է ալկոհոլի բաղադրիչների առավել արագ նյութափոխանակության հանգեցնել:
Բացի այդ, այն կալիումի հարուստ պաշար է պարունակում, իսկ հարբած մարդու օրգանիզմում, գիշերային ժամերին, որպես կանոն, հիշյալ քիմիական տարրի պակասորդ է առաջանում: Տանը միշտ պահեք այս երեքը և որոշ չափով կազատեք ձեզ խնդիրներից: