20:55 , 1 հունիս, 2016
Իրաքում մայիսին բռնության զոհ է դարձել 867 մարդ, տուժել է ավելի քան 1400 մարդ։ Այս մասին ասվում է Իրաքի աջակցության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում կազմել է 468 մարդ, վիրավորներինը՝ 1041։ Սպանվել են իրաքյան անվտանգության ուժերի 399 աշխատակիցներ, այդ թվում՝ քուրդ մարտիկներ։
Առաքելությունում ընդգծում են, որ թվերը հավանաբար կաճեն, քանի որ դրանցում ներառված չեն արևմտյան Անբար նահանգի տվյալները, որտեղ կատաղի մարտեր են ընթանում։ Խոսքը, մասնավորապես, Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողության մասին է։