Վերջին հինգ հարցումների արդյունքներով՝ Քլինթոնը Թրամփից առաջ է անցել 2 տոկոսով. CNN


20:33 , 1 հունիս, 2016

cnn-text-message-alertsAraratnews.am-ը գրում է.

Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդներ Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփը գրեթե հավասար ցուցանիշներ են արձանագրում հասարակական կարծիքի հարցումներում:

Ինչպես հունիսի 1-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ ամփոփելով վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակական կարծիքի վերջին հինգ համազգային հարցումների արդյունքները, հավակնորդների միջեւ տարբերությունը ընդամենը 2 տոկոս Է: Հիլարի Քլինթոնին աջակցում Է ընտրողների 45 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 43 տոկոսը:

«Մարտ-ապրիլի ընթացքում անցկացված հարցումները ցույց Էին տալիս, որ Քլինթոնը շատ Է առաջ Թրամփից,-նշել Է CNN-ը:-ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջը գերազանցում Էր 10-14 տոկոսով: Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացված մի շարք հարցումները վկայում են մրցակցության սրվելու մասին, ինչը մեծապես կապված Է այն բանի հետ, որ Հանրապետական կուսակցությունը համախմբվում Է իր թեկնածուի շուրջը: Եթե մարտ-ապրիլին հանրապետականների մոտավորապես 12 տոկոսը պաշտպանում Էր Քլինթոնին, ապա այժմ այդ թիվը կրճատվել Է միչեւ 6 տոկոս»:

Թրամփն անցած շաբաթ ապահովել Է հուլիսի 18-21-ը Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության ազգային համագումարի 1237 պատվիրակների աջակցությունը, որտեղ հայտարարվելու Է հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի պաշտոնական թեկնածուն:

Մինչդեռ Քլինթոնը, ինչպես նշում Է CNN-ը, «մինչ այժմ չի հավաքել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի պատվիրակների 2383 ձայներ, որոնք անհրաժեշտ են ընտրություններում պաշտոնական թեկնածու առաջադրվելու համար, եւ նրա մրցակից Բեռնի Սանդերսը շարունակում Է պայքարը Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: