Անկեղծ Քրիստոնեություն


18:48 , 1 հունիս, 2016
Այս տեսակի քրիստոնեությունը սրբություն, մաքրություն, սեր, երկինք բարձրանալ չարչարվելով, ամեն օր ծոմ պահել չի քարոզում, այլ անկեղծ քրիստոնեություն, որ հաշվի է առնում մարդու իրական վիճակը ու նրա հոգեբանական կողմերը:
Այսպես, երբ Քրիստոնեությունը ուտոպիա է քարոզում, ապա այն ավելի շատ տանում է կեղծավորության, քան իրական ու անկեղծ քրիստոնեության: Իրական քրիստոնեությունը սկսում է այն փաստով, որ մարդ մեղավոր է ու այդպես էլ մնում է: Իսկ լավ մարդ կարող է փոխվել, շատ քիչ, իսկ երբ փորձի իրեն ստիպել, ապս կեղծավոր ու դիմակավոր քրիստոնյաի կերպար է ձեռք բերելու: Մարդ կարող է փոխվել, երբ նա ընդունի, որ իր ես ավելի զորավոր է քան Աստված, որ նա ամենից մեղավորն է, որ նա երբեմն այնպիսի բաներ կարող է անել, որ անհավատը չի անի, ահա սա է անկեղծ քրիստոնությունը, երբ սրբության, մաքրության փոխարեն, քարոզվում է մեղավոր լինել, որը քրիստոնեությունն ավելի մաքուր ու սուրբ է դարձնում: Ահա անկեղծ քրիստոնյաի կարգախոսը, հակառակ դեպքում, քրիստոնեությունը դառնում է կեղծիքի բուն, ինչն ավելի դատապարտելի է, քան անբարոյականությունը:
Անկեղծ քրիստոնեություն նույնպես քարոզում է սեր, մաքրություն և այլն, բայց ոչ դրան ամեն գնով հասնելու ձևով, որ անհնարին է ու ամեն փորձ տանելու է կեղծավորության: