18:20 , 1 հունիս, 2016
Սամվել Բաբայանին ճանաչում եմ որպես ռազմական գործիչ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԼՂ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից հնչեցված քննադատությանը՝ 800 հեկտար կորցրած հողերը իշխանությունների կողմից ոչ մարտավարական որակելու վերաբերյալ:
«Չեմ ուսումնասիրել ելույթները, բայց տեսել եմ, տեսնում եմ միայն որպես ռազմական գործիչ, որպես քաղաքական գործիչ նրան չեմ ճանաչում: Որպես ռազմական գործիչ եմ ճանաչում նրան, ավելի լավ կլիներ, որ քառօրյա պատերազմի ժամանակ տեղում լիներ, խորհուրդ տար, թե այդ թերություններն ինչպես վերացնել»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը: