Ուզում եմ տեսնել Էջմիածինը, ծանոթանալ Հայաստանի մշակույթին.«Океан Ельзи» Բոնդարչուկ (Ֆոտո)


17:16 , 1 հունիս, 2016

4Wnews.am-ը գրում է.

Ուկրաինական հայտնի  «Океан Ельзи» ռոք խումբը Հայաստանում է եւ այսօր հայ հանդիսատեսին կներկայանա սպասված մենահամերգով։

Մինչ մենահամերգը խմբի մենակատար Սվյատոսլավ Բոնդարչուկը հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Բոնդարչուկին երկրպագուներն ընդուցեին ուկրաինական դրոշ ծածանելով՝ երգելով   «Океан Ельзи» ռոք խմբի հայտնի երգերը:

  2

«Океан Ельзи» -ն երկրորդ անգամ է Հայաստանում։ «Մեկ անգամ արդեն  եղել եմ   կարճ ժամանակով, բայց այս անգամ ավելի լավ կծանոթանամ Հայաստանի հետ: Վաղ առավոտից արդեն եղել ենք Հայաստանի տեսարժան վայրերում՝  Էջմիածնում»,- պատմեց Սվյատոսլավ Բոնդարչուկը:

Բոնդարչուկը ցավով նշեց, որ հայ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը Հայաստանում չէ։ «Ինչպես կարելի է չճանաչել Ջիվան Գասպարյանին։ Ես շատ եմ սիրում նրա կատարմամբ «Դլե Յաման» երգը։ Յուրաքանչյուր ազգ ունի իր պատմության երգը, ես գիտեմ, ինչի հետ է կապված «Դլե Յաման»-ը: Ջիվան Գասպարյանին առողջություն եմ մաղթում և հնրավարության դեպքում մի օր  սիրով կհամագործակցեմ նրա հետ  »,- նշեց երաժիշտը։

Ի դեպ, Բոնդարչուկը նշեց, որ շատ հայ ընկերներ ունի, որոնց թվում է նաեւ հայտնի ռեժիսոր Ռոման Բաբայանը։ «Մենք հաճախ ենք հանդիպում, զրուցում։ Մինչեւ Հայաստան գալը, նա ինձ ցանկ տվեց, որում նշված են այն վայրերը, որոնք պետք է պարտադիր այցելել Հայաստանում։ Երբ ինձ հարցրին, թե ինչ եմ ցանկանում անել Հայաստանում, ասացի՝ ուզում եմ տեսնել Էջմիածինը, ընդհանրապես՝ հնարավորինս ծանոթանալ մշակույթին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ