Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը


16:56 , 1 հունիս, 2016

255654Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և Ղարաբաղյան հակամարտությունը, տեղեկացնում է Ռիա Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու ռուս-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների առանձին հարցեր: