16:06 , 1 հունիս, 2016
Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով։
Բոսնիացի 26-ամյա կիսապաշտպանի՝ «Ռոմա»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ․։ Կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 38 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրվում է նաև Թուրինի «Յուվենտուս»-ը։ Իտալիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ է բանակցել բոսնիացու հետ։