15:52 , 1 հունիս, 2016
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան վերածվում է մի տարածաշրջանի, որն անկայունություն է հրահրում իր սահմաններից դուրս, հայտնում է Ռիա Նովոստին:
«Ռուսաստանը գլոբալ աշխարհի մի մասն է, որը փոխվում է մեր աչքերի առջև, առաջանում են և ամրապնդվում աճի ու ազդեցության նոր կենտրոններ, ամենից առաջ դա Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Միաժամանակ մենք նկատում ենք անսովոր մի երևույթ, թե ինչպես է Եվրոպան վերածվում մի տարածաշրջանի, որը հրահրդում է իր սահմաններից դուրս ոչ թե բարեկեցություն, այլ անկայունություն»,- ասել է Լավրովը: