15:20 , 1 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանական Դարմշտադտ քաղաքում ամենամյա երաժշտական փառատոնի ավարտին մոտ 30 կին դիմել է ոստիկանություն՝ բողոքելով սեռական ոտնձգությունների վերաբերյալ:
Ոստիկանությունը տաք հետքերով ձերբակալել է երեք կասկածյալի, հաղորդում է dpa գործակալությունը:
Ոստիկանության ներկայացուցիչ Ֆերդինանդ Դերիգսի խոսքով՝ հարձակումները տեղի են ունեցել լույս կիրակի։ Կանանց վրա հարձակվել է հարավասիացու արտաքինով տղամարդկանց մի խումբ, նրանք շրջափակել են կանանց և սեռական ոտնձգությունների ենթարկել:
Ինչպես պատմել է ոստիկանության ներկայացուցիչը, տուժածներից առաջին բողոքներն արդեն ստացվել են փառատոնի ժամանակ: Կարճ ժամանակ անց իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի՝ Պակիստանի քաղաքացիների, որոնցից երկուսը դիմել են Գերմանիայում ապաստան ստանալու իրավունքի համար, երրորդի կարգավիճակը պարզվում է: