Վանաձորում 2-ամյա երեխան օրորոցից վայր է ընկել և մահացել


15:08 , 1 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 1-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում 2 տարեկան երեխան ընկել է օրորոցից (երեխան անգիտակից վիճակում է). անհրաժեշտ է շտապ օգնություն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում ՌԴ քաղաքացի Ռ. Ռ. Ջ.-ը (2014 թ. ծնված), ընկնելով օրորոցից, տեղում մահացել է: