Երեխաների խնդիրները իրենց մեծանալն է. Գալուստ Սահակյան


14:48 , 1 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մանուկ հասակում խելոք է եղել ու նաև չարաճճի: Այսօր Ազգային ժողովում մանուկների պաշտպանության տոնի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ նա ասաց, որ այս տարիքում ինքը չարաճճի չէ, բայց բոլորը նրան որպես այդպիսին են համարում:

«Մանուկների համար ոչ թե իշխող կուսակցությունը, այլ ամբողջ ազգն է պատրաստ անել այն հնարավոր իրավիճակները, որը ազգը հնարավորինս կարողանում է իրագործել», -նշեց Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում իշխող կուսակցությունը, որ երեխաները անհոգ մանկություն ունենան:

Օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց, որ ինքը կուզեր, որ մանուկները երջանիկ ապրեին: «Ես ավելի շատ կուզեի, որ մեր մանուկները կարողանային ավելի երջանիկ ապրել, ավելի տեղը տեղին և չունենայինք մանուկներ, ովքեր բոլոր տոներին, բոլոր միջոցառումներին իրենց վատ զգային, որ նման չեն մյուսներին», -ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ