2016-ի ընթացքում քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք կլինի. Մանվել Բադալյան


13:44 , 1 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

2016 թվականի ընթացքում քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք կլինի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

«Մեր երկրում քաղաքացիական ծառայության համակարգը ստեղծման թուլից թևակոխել է զարգացման փուլ: Ձեռնամուխ ենք եղել համակարգի բարեփոխման աշխատանքներին, որը ենթադրում է եվրոպական չափանիշների համապատասխանեցում»,-ասաց Մանվել Բադալյանը ՝ հավելելով, թե վերջապես կկարողանան շատ կարևոր խնդիրներ լուծել, որոնք մինչ այժմ չեն կարողացել, քանի որ աշխատատար գործընթացներ են եղել:

«Համալրման մեխանիզմների կիրառում է լինելու, որտեղ կարևոր նշանակություն է տրվելու աշխատանքի կատարողականի գնահատմանը»,-ասաց Մանվել Բադալյանը՝ մանրամասնելով. «Յուրաքանչյուր քաղծառայող ոչ թե երեք տարին մեկ պետք է գա և իր աշխատանքի կարևորությունն ապացուցի, այլ նրա աշխատանքը պետք է գնահատվի յուրաքանչյուր օր»:

Շարունակելով ներկայացնել քաղծառայության ոլորտում իրականացնելիք բարեփոխումները՝ Մանվել Բադալյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը դժգոհում է պետական ծառայողների աշխատանքներից: Յուրաքանչյուրի աշխատանքը գնահատելու արդյունքում մենք կապահովենք որակյալ քաղաքացիական ծառայություն»: