13:16 , 1 հունիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Իտալիայի ոստիկանությունը հունիսի 1-ին «Նդրանգետա» տեղական մաֆիային պատկանող գույքի բռնագրավման գործողություն Է իրականացրել: Բռնագրավված գույքի գումարը գնահատվում Է 324 մլն եվրո:
Ոստիկանությունը կալանք Է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «Նդրանգետա»-ի հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում Է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել Է Տոսկանայի և Աբրուցոյի կենտրոնական մարզերում:
«Նդրանգետա»-ն Իտալիայի խոշորագույն ստվերային հանցավոր կազմակերպություններից մեկն Է, որի հիմնական գործունեությունը կապված Է թմրանյութերի առևտրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: