Հրդեհներ խոտածածկ տարածքներում


12:46 , 1 հունիս, 2016

e86a810dae73194b08c5dd125ceacf5eAraratnews.am-ը գրում է.

Մայիսի 31-ից հունիսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Բագրատունյաց պողոտայի մոտակայքում` երկաթգծի 1-ին պարկի և 6-րդ դրամարկղի միջնամասում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, «Դալմա Գարդեն մոլ»-ից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին գտվող կամրջի մոտակայքում՝ 50 քմ:

Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 3500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: