Տարոն Մարգարյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ


11:09 , 1 հունիս, 2016

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան են, այլև մեր՝ մեծահասակներիս կողմից, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքն ամենաշատ ունեցողները:
Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեն սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ:
Թող հունիսմեկյան բարձր և ուրախ տրամադրությունը ուղեկցի նրանց տարվա բոլոր օրերին: