Այս գիշեր շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ` բացառությամբ հատ ու կենտ հրաձգային կրակոցների


08:50 , 1 հունիս, 2016

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ` բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների:

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։