Այս կնոջ 15-ամյա որդին բողոքում էր որովայնի ցավերից. պատճառը շոկի ենթարկեց նույնիսկ բժիշկներին (photo)


04:25 , 1 հունիս, 2016

Վերջերս Մալայզիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է բոլոր բժիշկներին: Ուշադրության կենտրոնում է հայտնվել 15-ամյա Մոհդ Զուլ Շահրիլ Սաիդինը:

Մինչև վերջերս տղային ոչ մի բան չէր անհանգստացնում, բայց վերջին ամիսների ընթացքում նրան սկսել էր տանջել որովայնի անտանելի ցավը: Անհանգստացած մայրը տղային հիվանդանոց է տարել, և այնտեղ Մահադի մոտ հսկայական ուռուցք են հայտնաբերել:

Ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ այդ ուռուցքը ամենևին էլ սովորական ուռուցք չէր: Պարզվեց, որ իրականում դա տղայի չծնված երկվորյակ եղբայրն է:

Անոմալիան, որն հանդիպել էր Մոհադը, կոչվում է «ներարգանդային պտուղ՝ պտղի մեջ»: Ի սկզբանե մոր մարմնում ձևավորվել են երկու միձվանի երկվորյակներ, սակայն զարգացման վաղ շրջանում սաղմերից մեկը փաթաթվել է մյուսի շուրջը:

   

Արդյունքում՝ կլանված պտուղը դարձել է մակաբույծ երկվորյակ եղբոր համար՝ երկար տարիներ զարգանալով նրա մարմնում: Նրա մազերը երկարել էին, լավ զարգացել էին ոտքերը և սեռական օրգանները…

Ներարգանդային պտղի հեռացումը հաջող է անցել, և հիմա Մոհադը վերականգնվում է վիրահատությունից հետո:

Իսկ նրա երկվորյակ եղբորը թաղել են՝ համաձայն տեղի ավանդույթների: