Սամվել Բաբայանի հարցազրույցի վերաբերյալ եզրակացությունս մեկն է՝ կարմիր կովը կաշին չի փոխում


02:34 , 1 հունիս, 2016
Վերջը նայեցի Սամվել Բաբայանի (Իժո) հարցազրույցը։ Եզրակացությունս մեկն է՝ կարմիր կովը կաշին չի փոխում։
Ու ընդհանրապես՝ վատ բանի ստարտ է տրված Հայաստանում։ Տականքների վերջին հանգրվանն է հայրենասիրությունը։ Հիմա բոլորը փրկիչ են փորձելու ձևանալ, ամեն մեկը «լուծումներ» կբերի, մեղադրանքներ առաջ կքաշի և այլն։ Ու այդ ամենի արդյունքում շատ կարևոր արժեքներ ոտնատակ կարվեն...
Ցավոք, դա բնական երևույթ է հետպատերազմյան իրավիճակի համար։ Բայց դե ապրիլյան դեպքերն էլ էն պատերազմը չէին էլի, որ հիմա նման բաներ կատարվեն։ Հեչ ադեկվատ չընդունեցինք մեզ նետվեծ մարտահրավերը։ Ափսոս։