Կրասնոդարի բնակիչը վեցերորդ հարկից ընկնելուց հետո կենդանի է մնացել


01:57 , 1 հունիս, 2016

Կրասնոդարում 37-ամյա տղամարդը ընկել է վեցերորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից, մայիսի 31-ին հայտնել է Life-ը: Նա հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով:

Նախնական տվյալներով՝ տղամարդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Ընկնելուց առաջ նա մոտ մեկ ժամ պատուհանից դուրս է նետել ափսեներ և կահույք: Դեպքի մասին արտակարգ ծառայությանը հայտնել են հարևանները:

Տեսանյութը ուղարկվել է LifeCorr բջջային հավելվածի միջոցով, ինչի համար քաղաքացիական թղթակիցը նյութական պարգև է ստացել: