Դիմորդը ԳԹԿ-ում կհանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել. Լևոն Մկրտչյան


19:22 , 31 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ներկա տեղեկատվական դարաշրջանում գիտելիքի 80 տոկոսն ուսանողն ինքն է ստեղծում, դասախոսներն ընդամենն օգնում են դասավորել գիտելիքը: Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր «Հյուսիսային համալսարանի  դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

«Ներկայումս եթե ուսանողն ու դասախոսն ամեն օր չաշխատեն իրենց վրա, նրանք դուրս կմնան ժամանակակից գործընթացներից: Դրա համար պետք է փորձենք արմատապես վերարաժևորել կրթական համակարգը, որ կարողանանք մեր երկրում լուրջ խնդիրներ լուծել»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները` պետական և ոչ պետական,  և բուհական համակարգի ձևաչափը հիմնախդրի մեջ է` մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն:

Ըստ նախարարի` այն, որ այս ամեն մի տեղում է կենտրոնացված, հանգեցնում է անհավասարության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ