18:38 , 31 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Հունիսին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանալու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա միայն տեղեկացրեց, որ հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մանրամասները կներկայացվեն հանդիպումից հետո: